ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։
«Հանդիպման նպատակն է կիսվել վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների և տպավորությունների վերաբերյալ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին նշեց, որ օգտակար են նմանատիպ հանդիպումները։
«Տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, և ես դրանց մասին Ձեզ տեղեկություն կհաղորդեմ»,-ասել է Բակո Սահակյանը՝ նշելով, որ ուրախ է հանդիպման համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։