Պուտինին ուղիղ եթերում հայհոյած վրացի լրագրողը հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնում է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է իրենց նախկին լրագրողին՝ Գեորգի Գաբունիան։ Վերջինս «Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում հայհոյել էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: 

Գաբունիան չի խոսել հարցաքննության մանրամասներից, քանի որ հարձաքննությունը չբարձրաձայնելու ստորագրություն է տվել, միայն նշել է, որ իրեն հարցեր են տրվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիի ձերբակալության և ընկերության ներքին գործերին միջամտության վերաբերյալ: