Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 53-ամյա տղամարդը եւ տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերին բացելով Գարեգին Նժդեհի փողոցում կայանված «Օպել»-ի շարժիչի կափարիչը՝ գողացել է էլեկտրական մարտկոց, որը հետո իրացրել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ տղամարդը նույն եղանակով գողացել է Մանանդյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի մարտկոցը, որն իրացրել է Գարեգին Նժդեհի հրապարակում իրեն անծանոթ անձի։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։