ՀՀ փոխվարչապետը և ԿԲ նախագահը հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

«Զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիսին ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրի իրականացման ընթացքին՝ մասնավորապես կարևորելով ծրագրում նախանշված առանձին բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվելիք միջոցառումները:

Ջիհադ Ազուրը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ընթացիկ բարեփոխումների մասին՝ շեշտելով Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումները: Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացնելու գիտաժողով»,- ասված է հաղորդագրությունում: