ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարավ 4 հաղթանակ և դարձավ ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: