Պետերբուրգի ծննդատանը վերելակն ընկել է հորանը․ տուժել է ՀՀ 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

վերելակ

Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման աշխատանքների ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը:  Հաղորդվում է, որ տուժածները ՀՀ քաղաքացիներ են՝ 28 և 25 տարեկան:

Նախնական տեղեկություններով՝ վերելակն ընկել է ընկել է  ծննդատան 4-րդ հարկից ճոպանի կտրվելու հետևանքով:

Պետերբուրգի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու մասին հոդվածի հատկանիշներով: