Բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութ է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

բոլյան

Հայ բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից ռուսական «Mash Telegram» ալիքը տեսանյութ է հրապարակել: Ինչպես արդեն նշել ենք, դեպքը կատարվել էր Մոսկվայի՝ Նախիմովսկի պողոտայում՝ Բոլյանի տան մոտ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան:

Աղբյուրը գրում է, որ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ կայանել է մեքենան:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոց է արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:

Տեսանյութը՝ ստորև։