60-ամյա տղամարդը միկրոավտոբուսում ուղևորի պայուսակից 200 000 դրամ է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

փող

Նոյեմբերի 11-ին երթուղային միկրոավտոբուսներից մեկում ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 200 000 դրամ, անձնագիր և բանկային քարտեր: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևանի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների հետ նոյեմբերի 15-ին՝  ժամը 11.15-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Մալյան փողոցից բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: