ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից ՌԴ տարածքում լեգիոներ չեն համարվի : Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵՏՀ մամուլի քարտուղարությունը։
2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը ներկայացնող մարզիկները։
«Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում»,- կատակել են էջում։