Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի․ ԱՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

Արտավազդ Վանյան

 

Իրան-Հայաստան սահմանին բեռնափոխադրող վարորդները հսկվելու են խստացված ռեժիմով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Վարորդները պետք է լիարժեք հսկողության ներքո լինեն: Հստակ մեխանիզմներ կմշակվեն՝ ինչպես պետք է բեռնափոխադրումները կատարել: Գործընթացը կիրականացվի խստացված հսկողության ներքո, և սա ամբողջովին կառավարելի կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ սա չի ենթարդում թե մյուս երկրներից եկող քաղաքացիները չեն վերահսկվելու։

Անդրադառնալով Հայաստանում առկա դիմակների անապահովությանը և հարցին, թե արդյո՞ք  ՀՀ-ում այլ դիմակներ կան, Վանյանն ասել է, որ դրանք դրանք Ն95 դիմակներն են, որոնցից օգտվում են հիմնականում բժիշկները․
  
«Սա վիրուս է: Առաջինը պետք է պահպանել հիգիենան: Սա ամենակարևոր հարցն է: Ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ կեղտոտ ձեռքերից վիրուսը կարող է տարածվել: Նույն գրիպի հետ կապված ախտանշաններն են, փոխանցվում են նույն ձևաչափով: Այլ հատուկ պաշտպանիչ միջոց խորհուրդ չի էլ տրվում: Դիմակներ կրելու կարիք չկա: Պետք է կրել այն դեպքերում, երբ շփում կա հիվանդի հետ»։  

Վանյանն ասել է՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի, իսկ թեստավորումը կատարվում է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների, վարակի դեպքում քաղաքացին Նորք ինֆեկցիոն կենտրոն կտեղափոխվի, քանի որ այնտեղ մեկուսարաններ կան, բաշխվածությունը լինելու էըստ տարածաշրջանի։

Տեսանյութեր

Live

Լրահոս