Լիլիա Շուշանյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Լիլիա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում, ինչն ուղենիշային է դառնում հետագա բարեփոխումներում։    

Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել առանձին ընկերությունների գործունեությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով  Լիլիա Շուշանյանը ներկայացրել է  ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային է լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։

Պայմավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին  հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։

«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում  առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։