Հայաստանը հայտնվել է համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

դանակ11

Preventepidemics.org կայքում հրապարակված է համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների ցանկը, որում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: Դա նշանակում է, որ  Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակներին:



«Նրանք ունեն գործող համակարգեր՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց  պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,- նշված է կայքում և Հայաստանի համար առանձնացվում է կանաչ գույնը։



Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:



Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:



«Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել թվերը։