Մեքենան առևանգած տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստում է տաքսի։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանում են: Վարորդը կանգնեցնում է մեքենան և իջնում։ Նույն պահին ուղևորը նստում է մեքենայի ղեկի մոտ ու դիմում փախուստի։
«Մարտի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անցնում էի Երևանի Գաջեգործների փողոցով, երբ մոտեցավ մի տղամարդ ու հայտնեց, որ իր մեքենան առևանգեցին։ Նրա հետ սկսեցինք հետևել մեքենայի ընթացքին», - պատմեց օպերլիազոր Տարոն Ներսիսյանը։
Մեքենային հետապնդելիս ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը միաժամանակ օգնության է կանչում բաժնի օպերատիվ խմբին, սակայն մինչև խմբի հասնելը հաջողվում է մեքենան կանգնեցնել։
Ավտոմեքենան փախցրած տղամարդն անմիջապես բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվում է ինքնությունը. Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ էր։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

`