ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը տարօրինակ է համարում, որ ընդդիմադիրները սվիններով ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հոդվածներում կատարված լրացումները։
Պատգամավորը դատապարտում է, որ որոշ ընդդիմադիրներ այս ցավալի իրավիճակում քաղաքական դիվիդենտներն են փորձում քաղել՝ խաղալով մարդկանց էմոցիանների և նյարդերի հետ։
«Այն որևէ կապ չունի անձնական տվյալների հետ։ Տեղորոշման միջոցով մարդկանց անուն ազգանուններն իմանալու կարիք էլ չկա։ Սա կյանքեր փրկելու, վարակի շղթան կտրելու համար է արվում։ Օրենքը պարտադրում է գործադիրին արտակարգ դրությունը ավարտվելուց անմիջապես հետո տվյալները ոչնչացնել»,- ասել նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։