Ոչ մեկս կատարյալ չենք, պարետատան աշխատանքներին արտակարգ ռեժիմից հետո կանդրադառնանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

«Տպավորություն է՝ իշխանությունը հաշտ չէ ընդդիմության բերած նախագծերի հետ ու մերժում է դրանք»,- «Լուսավոր Հայաստանի» պատագամավոր Տարոն Սիմոնյանը նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրերս մերժել է իրենց խմբակցության 3 նախագծերը, այն դեպքում, երբ կառավարությունը դրանց դրական եզրակացություն էր տվել:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե արտակարգ դրության ժամանակ, երբ կորոնավիրուսն ասես պատերազմ լինի երկրի համար, ըննդիմությունը պետք է խուսափի քննադատել իշխանություններին, Սիմոնյանն ընդգծեց. «Քննադատելուց հրաժարվելը սխալ մոտեցում է, բոլորս էլ սխալական ենք, իսկ եթե ընդդիմությունը ոչինչ չանի, չքննադատի, կստացվի՝ սահմանադրական գործառույթը չի կատարում: Ոչ մեկս կատարյալ չենք, իսկ պարետատան աշխատանքներին արտակարգ ռեժիմից հետո կանդրադառնանք»:

Մանրամասները՝ տեսանյութում։