ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Երեւան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, որով կկարողանան մեկնել այդ շրջանների բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ՌԴ կապի եւ հաղորդակցության նախարարության հաղորդմամբ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի՝ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին, ժամը 13.45-ին։
Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի շրջանում: