ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:
Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը։