Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

կրակոց1

Մայիսի 1-ին կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, որ հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սաի Թաղի 28 փողոցից։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին՝ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է ազատ արձակվել։