Հնդկաստանը երկարաձգել է միջազգային և ներքին չվերթների արգելքը մինչև մայիսի 17-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

հնդկաստան

Հնդկաստանը երկարաձգել է ներքին և միջազգային առևտրային ուղևորափոխադրումների արգելքը մինչև մայիսի 17-ը: Այս մասին ասվում է երկրի Քաղավիացիայի գլխավոր վարչության կայքում, փոխանցում է TAСС-ը:



Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ևս երկու շաբաթով երկարացնել խիստ մեկուսացման ռեժիմը:



«Արգելքը չի տարածվում բոլոր միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից թույլատրված չվերթների վրա», - նշված է փաստաթղթում:



Նշենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 2-ի առավոտյան տվյալներով կազմել է 37 336, վարակից մահացել է 1 218 մարդ: