Ճապոնիայի մեծ մասում կչեղարկվի COVID-19-ով պայմանավորված  արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ճապոնիա

Ճապոնիան կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը 39 պրեֆեկտուրաներում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի տնտեսության վերականգման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրային, փոխանցում է NHK-ն:

Նախարարը հայտնել է, որ արտակարգ դրության ռեժիմը նախկինի պես գործելու է Հոկայդոյում, Տոկիոյում, հարևան Սայտամայում, Տիբեում, Կանագավայում, ինչպես նաև Կիոտոյում, Օսակայում, Հյոգոյում:

«Ամբողջ երկրում վարակի կրճատման միտում կա։ Վերջին շրջանում 39 պրեֆեկտուրաներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը նմանվել է մարտի կեսերի իրավիճակին, երբ նոր էր սկսվել վարակի տարածումը», - նշել է նախարարը:

Փորձագիտական խորհրդում հարցի քննարկումից հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կզեկուցի խորհրդարանին արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մտադրության մասին: Երեկոյան նախատեսված է նաև նրա մամուլի ասուլիսը:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 16 049 մարդու մոտ, 678-ը մահացել է, 8 920-ը՝ բուժվել: