Ուկրաինայում կարանտինային ռեժիմը կմեղմացվի մայիսի 11-ից. Ստեփանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ուկրաինա

Իշխանությունները ծրագրում են մայիսի 11-ից մեղմացնել Ուկրաինայում կարանտինային ռեժիմը: Այս մասին մայիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը:

«Մենք ամեն օր վերլուծում ենք իրավիճակը և պատրաստվում ենք կարանտինային միջոցառումների մեղմացման՝ արդեն մայիսի 11-ից: Մեր բոլոր որոշումները հիմնված են մասնագետների կարծիքի վրա: Կարանտինային միջոցառումներ կմեղմացվեն, քանի որ այսօր դա թույլ է տալիս իրավիճակը: Մենք վստահ կլինենք, որ այդ գործողություններն ապագայում չեն վատթարացնի իրավիճակը», - նշել է Ստեփանովը:

Նշենք, որ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 455 նոր դեպք, 11 մարդ մահացել է, 175-ը՝ վերականգնվել: Այսպիսով, մայիսի 1-ի առավոտյան տվյալներով՝ Ուկրաինայում կա կորոնավիրուսի հաստատված 10 861 դեպք, որից 272-ը՝ մահվան ելքով: Վիրուսից վերականգնվել է 1413 մարդ: