«Մարդը թունավորվել է մեր երկրում, որի պատասխանատուն կառավարությունում գտնվող մարդիկ են։ Հատուկ կերպով ատելություն, թշնամություն․․․ ամենավերջին խոսքերն են ասում ժողովրդի մասին։ Սա՛ չէ մեր պատկերացրած Հայաստանը։ Գիտեմ, որ ընկած էինք, բայց այսչափ՝ չէի պատկերացնում․ հենց սրա մասին է մեր շարժումը, որ մեր կյանքից վերանա ապիկար վիճակը, և իրական հաշտություն հաստատվի»։