Վերջին 1 օրում COVID-19-ից 5 մարդ է մահացել. այլ պատճառով մահեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 26, 24News

հիվանդանոց

Հուլիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37,317 դեպք, որից 26 478-ը՝ առողջացած, 705-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է  157,152 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:

--0--ԱՀ