ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը համոզված է՝ կոռուպցիան հաղթահարելը ոչ մի երկրի չի հաջողվել և չչի կարծում, որ նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանին կհաջողվի այն հաղթահարել։ Նման տեսակետ է հայտնել նա 24TV-ի հետ զրույցում։
«Բայց կա քաղաքական կամք՝ լուրջ պայքար մղելու կոռուպցիայի դեմ պայքարում։ Ենթադրում եմ՝ այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է նա։
Հոկտանյանն անդրադարձել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող դրամաշնորհին։