Դեբորա Գրիզերը տեսակապով զրուցել է ՀՀ առողջապահության փոխնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News       

Դեբորա

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսակապ է ունեցել ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դավիդ Հոֆմանին և շնորհակալություն հայտնել նախարարությանը՝ հաջող գործակցության համար։

Տիկին Գրիզերը նշել, թե որքան հպարտ էր այս ընթացքում աշխատել նախարարության անդամների հետ, հատկապես COVID-19 համավարակի բռնկման ժամանակ, և հույս հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ու ՀՀ Կառավարությունը կշարունակեն արդյունավետ գործակցությունը՝ երաշխավորելով Հայաստանի քաղաքացիների քաջառողջությունը՝ տեղեկացնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության գրասենյակից: 

--  00—ՄՀ