Շոյգուն Ալիևի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ հրադադարը կպահպանվի նաև հետագայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ալիև - Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Կողմերը քննարկել են ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը:

Շոյգուն շնորհակալություն է հայտնել հանդիպման և ինչ-որ առումով հրատապ ու արդիական հարցերի շուրջ քննարկումների ժամանակ գտնելու համար: Նա նշել է, թե պատմական հայտարարությունից շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն իսկ որոշված դիրքերում են, սկսվել է փախստականների վերադարձը: Այս աշխատանքն, ըստ Շոյգուի, արդյունք է տալիս:

«Այս ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,- նշել է նա:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե եռակողմ համաձայնությունը հաջողությամբ իրականացվում է, ինչը «ևս մեկ անգամ ցույց է տալիս թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու անցնել քաղաքական կարգավորմանը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս