Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական

Դեռևս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին, Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։

Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։

Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։

Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասվանը «տրամաբանական» է համարել։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից, ոչ Հադրութի եւ ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։

Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է,որ դու հողատու ես,սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։

Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»,-գրել է Շարմազանովը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս