Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Մելիքյան

Մաշտոց-Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու՝ բողոքի ակցիայի կապակցությամբ ոստիկանին իբր վիրավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ըստ ականատես քաղաքացիներից մեկի՝ բերման ենթարկվածը ոչ թե վիրավորել է, այլ նկատառում է հայտնել՝ ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։

Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու»,- գրել է Մելիքյանը:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս