Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին  տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News  

մերկասառույց

Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին  տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն:

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ  երկայնքով   «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել արագությունը, պահպանել հեռավորությունը, վազանց  չկատարել և զերծ մնալ անդառնալի հետևանքներից։

 --00—ՄՀ