Վարչապետի աթոռը գրկած սպասարկուները քրգործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ռուբեն Մելիքյան

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։

Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Արմեն Գալստյանը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն»,- գրել է Մելիքյանը։

--00--ԱՀ