Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից. որոշում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։

--00—ԼՄ