Հայաստանում կանցկացվի խառը մենամարտերի մեծ շոու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

սպորտ

Մարտի 27-ին Հայաստանում կանցկացվի Mix fight 46 միջազգային մեծ մրցաշար՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին: Այս մասին ArmSport-ին տեղեկացրեց Հայաստանում Mix Fight-ի ներկայացուցիչ Արման Սահակյանը: 

Երեկոյի ընթացքում նախատեսված է 12 մենամարտ, որից 7-ը կանցկացվի MMA-ի, իսկ 5-ը К1-ի կանոններով: Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Իսպանիայից, Վրաստանից, Մարոկկոյից, Պարսկաստանից, Բելառուսից և Ռուսաստանից:

Երեկոյի գլխավոր մենամարտում Հայաստանը ներկայացնող Արման Սահակյանը կմրցի Վրաստանը ներկայացնող Սոսո Քոչիշվիլիի հետ: Մենամարտը կանցկացվի MMA-ի կանոններով:

Ի դեպ, Հայաստանը ներկայացնող մարզիկներից Նաիրի Մելիքյանը վերջին մենամարտը  կացնկացի Mix Fight-ում, որից հետո 23-ամյա մարզիկը պատրաստվում է նորամուտը նշել UFC-ում:

--0--ԿԿ