Սպասում ենք ոստիկանապետին, թող իջնի ներքև ու ժողովրդին բացատրի իր արածները․Վ․ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել։ Այս մասին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ, հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան:

«Պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանը դիմեց ժողովրդին. բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում:

Վարչապետի թեկնածու հավելեց, որ առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում.

«Դուք ուզո՞ւմ եք այդ պիտակը ձեզ կպնի, իջեք, և բացատրեք»:

--00--ԱՀ