Ընդդիմության ներկայացուցիչները նախագահի առանձնատանն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

նախագահ

24News-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, այս պահին գտնվում են Դեմիրճյան փողոցի վրա գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի առանձնատանը՝ նրա հետ քննարկելու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված խնդիրը։

24News-ի նկարահանող խումբը գտնվում է այնտեղ, մենք կփորձենք ներկայացնել հանդիպման մանրամասներն ավարտից հետո։

 --00—ՄՀ