Տ. Սարգսյանը ԵՏՀ-ի համար կարևորում է թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տգրան Սարգսյանը ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում:

«Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում,և ես հորդորում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի հաջորդ տարվա օրակարգում՝ բոլոր ուղղություններով», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով 2018 թվականի աշխատանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ձեռքբերումների շարքում առանձնացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են բերել ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս փաստաթղթի շնորհիվ կրճատվել է ժամանակը, որը ձեռնարկատերերը պետք է ծախսեին մաքսային ընթացակարգերն անցնելիս՝ ներդնելով առաջադեմ թվային տեխնոլոգիաները:

Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության միջազգային ուղուն, Տիգրան Սարգսյանը կոչ արեց գործարար հանրությանը ավելի սերտորեն աշխատել ԵՏՀ- ի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ կարևոր քայլը անցնող տարում, ըստ Սարգսյանի, թվային օրակարգն էր: «Մեզ համար կարևոր է, որ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չլինի, և գործարար համայնքը կարողանա զգալ թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը: