ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցել համապետական ծառատունկի շրջանակներում, ապրիլի 25-ին կայանալիք ծառատունկին, որի շրջանակում Երևան քաղաքում նախատեսվում է տնկել 25000 տնկի:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծառատունկը կիրականացվի Հրազդանի կիրճում (Մանկական երկաթուղու մուտք), Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասի կանաչ գոտում:
--00--ԱՀ