ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։
4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։
--00--ԱԹ