Հունիսի 20-ը հիրավի ձեր դատի օրն է․ Մարուքյանը՝ իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Մարուքյան

Երեկ արձանագրվեց, որ անգամ զոհված զինծառայողների դիերի ճանաչման և պահման խնդիրը  կառավարության վերահսկողությունից դուրս է և վարչապետը ծառայողական քննություն է նշանակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ձեր նշանակած այդ ո՞ր մի ծառայողական քննությամբ է պաշտոնյան պատասխան տվել, որ երեկվա դեպքով պատասխան տա:

Հունիսի 20-ը հիրավի ձեր դատի օրն է», - գրել է Մարուքյանը։

 --00—ՄՀ