Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ճգնավորյան

Երևանի գլխավոր հատակագծի բազմաթիվ շեղումներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում շինթույլտվությունների առնչությամբ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ բարձրաջայնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը` հետաքրքրվելով, թե վերջապես եր՞բ ենք ունենալու նոր գլխավոր հատակագիծ, որը նման շեղումները բացառի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ ինտենսիվ աշխատում են:  Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը տեղեկացրեց, որ Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց, քանի որ դա աշխատանքների, ուսումնասիրությունների հսկայական ցիկլ է, իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել։

Ճգնավորյանը նշեց, որ նախկինում դա տևել է 2-4 տարի, սակայն հույս հայտնեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել:

--00--ԱԹ