Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ջուր

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից... 

Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:

--00--ԱԹ