3-րդ զորամիավորման զորամասերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

պն

Օգոստոսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանները։

Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքները։

--00—ՄՀ