Աֆղանստանում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները չափազանց մտահոգիչ են․ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է՝ այն, ինչ հիմա Աֆղանստանում է կատարվում, համեմատաբար հեռու է մեր տարածաշրջանից։

Այնուամենայնիվ, իրավիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանից բխող մարդասիրական հետևանքները չափազանց մտահոգիչ են։ Նրա կարծիքով՝ այդ հետևանքները սպառնում են տարածվելու Աֆղանստանի սահմաններից դուրս։

--00--ԱՀ