Հարավային Կովկասում ամեն ինչ միախառնված է ուկրաինական սյուժեների հետ և բերում է մտահոգիչ մտքերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News

գա

Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Արևմուտքի աղմկահարույց ակտիվությունը սկսում է հիմնավորված մտավախություններ առաջացնել Հարավային Կովկասում նոր սրման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, հատկապես ֆրանսիացիները, ակտիվորեն քննարկում են կովկասյան խնդիրները Վաշինգտոնի հետ։

«Ամեն ինչ միախառնված է ուկրաինական սյուժեների հետ և բերում է բավականին մտահոգիչ մտքերի։ Խոսվում էր Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ անկախ միջազգային առաքելության մասին։ Բայց այնտեղ ռուս խաղաղապահների առկայությունը նրանց «անհանգստություն» է առաջացնում։ Կարծես թե Արևմուտքի հավաքականը կրկին վտանգավոր շրջադարձ է կատարում»։

--00—ԼՀ