Ոստիկանները Արմավիրի բնակչի տնից թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News 

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ ցանում և աճեցնում է կանեփ։ Նույն օրը 62-ամյա տղամարդու տան բակի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին աճեցված, մշակված կանեփանման 17 բույս և 4,61 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 20-ին իրավապահները խուզարկություն կատարեցին 62-ամյա տղամարդու՝ Համբարձումյան փողոցի տանը և օժանդակ շինություններում։

Տան խուզարկությամբ հայտնաբերվեց 42,12 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։

Ըստ տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել, աճեցրել, չորացրել՝ իր անձնական օգտագործման համար։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱԹ

Տեսանյութեր