ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, որոշում է ստորագրել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մասին:
Որոշման մեջ ասվում է.
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մուշեղ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:
--00—ՄՀ