ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան:
Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել:
--00--ԱՀ