ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմանում Լենինգրադյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Վահագն Մկրտչյանի վարած Nissan Tiida և Ահարոն Հովհաննիսյանի վարած Fiat Ducato մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բենզալցակայանի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջները, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan Tiid-ն շահագործվում է որպես «Յանդեքս Տաքսի», իսկ Fiat-ը սպասարկում է թիվ 63 երթուղին: