«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ Պտղնիում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում տեղակայված 29/40 տեղամասի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել։ Կուտակումների մասին բարձրաձայնող նախկին պատգամավոր Արման Աբովյանի խոսքը նյարդայնացրեց այնտեղ հավաքվածներին։

«Դու ի՞նչ ես եկել ըստեղ, արա, դու ես իմ համար։ Արա, հելեք գնացեք»,-տեղի տվեցին ինչ-որ երիտասարդի նյարդեր, ապա հնչեց «դրանց»՝ Աբովյանին ու լրագրողներին ծեծելու առաջարկ։

«Բերեք սաղին տփենք»,-գոռգոռում էր մի տղամարդ։

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանը «Էպիկենտրոն»-ին պատմել է՝ կուտակումները նկատվել են վաղ առավոտից։ Քաղաքացիներին ուղղորդել են քվեարկել ՔՊ-ի օգտին։

Հիշեցնենք, որ Պտղնին խոշորացման արդյունքում մտնում է Աբովյան փնջի մեջ։ Այստեղ ընտրապայքարի մեջ են ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետություն»-ը։

--00--ԱԹ