ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ​​ստացվի. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 13,  24 News

խաղաղպահներ

ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ​​ստացվի: Ստվերը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանա գցել, չի աշխատի, քանի որ խաղաղապահների աշխատանքը պարզ է և լավ համակարգված՝ ելնելով ճգնաժամի հանգուցալուծման շահերից: Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Ադրբեջանի նման փորձերի մասին հարցին։  

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գյուղերի գնդակոծման առանձնահատկություններին, ապա ռուս զինվորականները կապի մեջ են երկու կողմի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,- ասել է Զախարովան։ 

 Հունվարի 10-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կարմիր շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերը։ Տուժածներ չկան, վնասվել է տեխնիկա։

 --00—ՄՀ