ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24 News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը:
Մխիթարյանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում։ Խաղացել է ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում:
Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին»․ նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում։
--00—ՄՀ